Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛ պարոն վարչապետ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը»։ Վերջին իրադարձությունները արդեն իսկ փաստում են, որ դեռևս կրթության ոլորտում ժողովրդավարական արժեքները չեն գործում և ամեն ինչ շարունակվում է նախորդ իշխանություններին հատուկ սկզբունքներով և գործելաոճով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի վատ։ Չնայած այն հանգամանքին, որ դուք վայելում եք ժողովրդի վստահությունը և մենք երախտապարտ ենք Ձեզ ՀՀ-ում որպես բարձրագույն արժեքի՝ մարդու գերակայության հաստատման համար, այնուամենայնիվ, կան հանգամանքներ, որոնց վրա աչք փակել պարզապես անհնար է։ ՀՀ քաղաքացին այլևս առաջվանը չէ և չունի առաջվա մտածելակերպը, որը շատ հաճախ որակվում է որպես «բռնատիրական համակարգից ժողովրդավարականի անցման բացասական արդյունք»։



«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը»։ Սակայն փաստացի սկսվել է կադրային ջարդ, այնպիսի տպավորություն է, թե փորձ է կատարվում ազատվել այն ամենից ինչը կապ ունի անցյալի հետ։ Սակայն հեղափոխության օրերին բազմիցս նշել եք, որ նման գործելաոճ չի լինելու։ Ուստի, հաշվի առնելով հեղափոխության հիմնական արժեքները, խնդրում ենք Ձեզ, անհապաղ արձագանքել Չարենցավանի «Վազգեն Ա-ի անվան» 3-րդ հիմնական դպրոցում կատարվածին և հարցին տալ անհապաղ լուծում։



Վանանդ Կարապետյան