Ում է ամուսնության առաջարկ արել Ռոնալդուն

Ում է ամուսնության առաջարկ արել Ռոնալդուն
Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնությանա առաջարկ է արել մոդել Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին գրում է Mirror-ը։ Ըստ հրապարակման, աղջիկը դրական է պատասխանել։ Ներկայումս նա զբաղված է հարսանեկան զգեստի ընտրությամբ։



Հրապարակման մեջ ասվում է, որ ամուսնության մանրամասները գաղտնի են պահվում, եւ ամենայն հավանականությամբ կլինի նեղ շրջանակով՝ ամենահարազատ մարդկանց մասնակցությամբ։ Հայտնի է նաեւ այն, որ Ջորջինան մի քանի հարսանեկան զգեստներ արդեն փորձել է։ Օրերս լրագրողները ֆիքսել են, որ Ջորջինան սկսել է ամուսնական մատանի կրել։