Յուրահատուկ պատգամավորական դիետա․ 6 կգ նիհարում՝ 3 շաբաթում

Յուրահատուկ պատգամավորական դիետա․ 6 կգ նիհարում՝ 3 շաբաթում
Ռուսաստանի Սարատովի մարզի տեղական օրենսդիր մարմնի պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն յուրահատուկ դիետայում նիհարել է 6 կգ երեք շաբաթվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նա երեք շաբաթ ընդամենը փորձել է սնվել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եւ ստացել փայլուն արդյունք։



«Ես 94 կգ էի։ Սկսեցի սնվել երեք շաբաթ հասարակ քաղաքացիների նման եւ հիմա 88 կգ եմ»,- անկեղծացել է Բոնդարենկոն։