Արգելվել է երեխաների մասնակցությամբ մենամարտերի անցկացումը

Արգելվել է երեխաների մասնակցությամբ մենամարտերի անցկացումը
Թաիլանդի պառլամենտը արգելել է երեխաների մասնակցությամբ մենամարտերի անցկացումը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ 13-ամյա մենամարտող երեխա է մահացել։



Նոր օրենքը ենթադրում է, որ մինչեւ 12 տարեկան մարզիկների մենամարտերը կարգելվեն առհասարակ, իսկ 13-15 տարեկանների դեպքում մենամարտերը կանցկացվեն միայն հատուկ ստուգումից եւ ռեգիստրացիայից հետո, սահմանափակ ժամանակահատվածով։



Հիշեցնենք, որ 13-ամյա մուայ-թայ մարզիկը մահացել էր երկու օր անց մենամարտից, ուղեղի արյունազեղումից։