Հրաժարվել է հարաբերություններ խզել՝ լրտեսական սկանդալի պատճառով

Հրաժարվել է հարաբերություններ խզել՝ լրտեսական սկանդալի պատճառով
Վիեննան մտադիր է հետագայում էլ շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ, չնայած լրտեսական սկանդալի, որի կենտրոնում հայտնվել էր Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։ «Մենք մի երկիր ենք, որը ունի լավ հարաբերություններ Մոսկվայի հետ։ Մենք տրամադրված ենք երկխոսության, եւ դա չի փոխվի ապագայում։ Սակայն երբ մենք կունենանք լրտեսության հետ կապված կասկածներ, մենք մշտապես կքննադատենք եւ կկանխենք»,- ասել է կանցլեր Կուրցը։



Նա նաեւ ասել է, որ մտադիր է արտաքսել ռուս դիվանագետների այս սկանդալի հետեւանքով։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը մշտապես քննարկվում է եվրոպական մակարդակում եւ առանձին քայլեր Վիեննայի կողմից չեն լինի»,- հավելել է Ավստրիայի կանցլերը։