Քոչարյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործին. Վճռաբեկ դատարանը հեռացավ՝ վճիռ կայացնելու (տեսանյութ)

Քոչարյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործին. Վճռաբեկ դատարանը հեռացավ՝ վճիռ կայացնելու (տեսանյութ)
Քիչ առաջ Վճռաբեկ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների եւ դատախազության ներկայացրած բողոքների քննությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Նա նշեց,որ իրենց բողոքում ներկայացրել են նաեւ այն, որ Քոչարյանը ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել գործի քննությանը։



Նշենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ թե վճիռը ե՞րբ կհրապարակվի, դատախազի տեղակալը չպատասխանեց, միայն ասաց` այսօրվա ընթացքում։ Նշենք նաեւ, որ Քոչարյանը նույնպես ներկա է դատական նիստին, սակայն ոչ նա, ոչ էլ նրա պաշտպանները նիստերի դահլիճից դուրս չեն գալիս։ Ի դեպ, այսօրվա նիստի մասին լրատվամիջոցներին չէին տեղեկացրել։



Հիշեցնենք, որ Վճռաբեկն այսօր քննում է 2 բողոք. պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչի որոշումը` Քոչարյանին անձեռնմխելիության իրավունքով ազատ արձակելու վերաբերյալ, իսկ պաշտպանական կողմը բողոքարկում է Վերաքննիչի նույն այդ որոշումը` նշելով, որ այլ հիմքեր կան նրան ազատ արձակելու։



Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Աննա Պապիկյան