Սերժի Վաչոն կրկին կալանավորվեց

Սերժի Վաչոն կրկին կալանավորվեց
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է: Ղազարյանը ավելի վաղ կալանավորվել էր, այնուհետև նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 1 մլն դրամ:



Դատախազությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, որը բավարարվել է, և Ղազարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել։



Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների չափի մասին տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։