Երթևեկության փոփոխություն՝ Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում
Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 16-ից Երեւան քաղաքի Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:



Փոփոխության արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյանի փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթեւեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջ երթեւեկելու փոխարեն:



![](https://news.am/img/news/48/12/45/default.jpg)