Նիստերը կլինեն դռնբաց, կլինի նաեւ դռնփակի անհրաժեշտություն. Նիկոլ Փաշինյան

Նիստերը կլինեն դռնբաց, կլինի նաեւ դռնփակի անհրաժեշտություն. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշման նախագիծը։ Զեյնալյանը նշեց` այդ փոփոխությամբ Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, իսկ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այդպիսով լուծում ենք նաև ժամանակին աղմուկ բարձրացրած հարցը։ Հիշում եք, որ օրենքով նախատեսված է, որ նիստերը դռնփակ են, հիմա մենք հակառակն ենք անում՝ նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն կլինի, դրա համար որոշում կկայացնենք»։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**