Եթե ուզում ես թոշակ ստանալ՝ նախ ապացուցիր, որ մեռած չես

Եթե ուզում ես թոշակ ստանալ՝ նախ ապացուցիր, որ մեռած չես
Այս տարվա հունվարին Ռուսաստանի Պենզա քաղաքում 67-ամյա թոշակառու տղամարդուն զրկել են հասանելիք թոշակից։ Այն բանից հետո, երբ տղամարդը դիմել է պատկան մարմիններին, պարզվել է, որ Կենսաթոշակային հիմնադրամից տեղեկացրել են, որ իր փաստաթղթերը տեղափոխվել է մահացածների բաժին եւ պաշտոնապես իրեն սկսել են համարել մահացած։



Մեկ տարի է պահանջվել, որ տղամարդն ապացուցի, որ իրականում ինքը ողջ է, եւ մահացած չպետք է համարեն ու պետք է վերականգնեն իր հասանելիք թոշակը։ Այս մասին գրում է Mash ալիքը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ Պենզայում, այս դեպքից որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել է մահացած քաղաքացի, որը չի ունեցել փաստաթղթեր եւ նույնականացրել են այն թոշակառուի անունով, ում էլ զրկել են թոշակից։