Հանրապետականները վիրավորվել են

Հանրապետականները վիրավորվել են
ՀՀԿ շարքերում խիստ նեղված են, որ դրսից եկած Դավիթ Շահնազարյանին Սերժ Սարգսյանը տեղավորել է ընտրացուցակի երրորդ պատվավոր տեղում։ «Մեր երեխեքին ասեն՝ Սերժ ստրուկի երեխեք, Դավիթին առա՞ջ բրթեն»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը։



Չնայած Սերժ Սարգսյանը հանդարտեցրել է շարքերին, որ տարեսկզբին հրավիրվելիք համագումարի ժամանակ ինքը կհեռանա, իսկ Դավիթ Շահնազարյանն իրենց հետ է, քանի որ Ղարաբաղի թեման հիմա առանձնապես կարեւոր է, եւ իրենց թիմում պետք է ցանկացած պահի «Ղարաբաղից հասկացող» մարդ լինի, սակայն ՀՀԿ-ում դա հիմնավոր փաստարկ չեն համարում։