Ռազմական նախարարի հրաժարականը համարել է իր հաղթանակը

Ռազմական նախարարի հրաժարականը համարել է իր հաղթանակը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն արձագանքել է Իսրայելի ռազմական նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականին եւ հայտարարել, որ դա ՀԱՄԱՍ-ի հաղթանակն է։ Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։ «Սա Գազայի սեկտորի քաղաքական հաղթանակն է»,- ասված է ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Լիբերմանը, ով հայտնի է որպես ադրբեջանական լոբբիստ Իսրայել պետությունում, հրաժարական էր տվել, համաձայն չլինելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի սեկտորում սկսված լարումից հետո հրադադարի հաստատման միջնորդությունն ընդունելու հետ։