Վրաստանում հայտնի է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման օրը

Վրաստանում հայտնի է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման օրը
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Առաջին փուլում, ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնի համար պայքարի դուրս եկան 25 թեկնածուներ, որոնցից ոչ մեկին չհաջողվեց օրենսդրությամբ սահմանված սահմանաչափն հաղթահարել եւ ընտրվել։



Առավելագույն ձայներ հավաքեցին երկու թեկնածուներ՝ Սալո Զուրաբիշվիլին, որը անկախ թեկնածու է, սակայն նրան աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը եւ Գրիգորլի Վաշաձեն, որը ընդդիմադիր դաշինքն է ներկայացնում, որի կորիզը նախկին նախագահ Սահակաշվիլու կողմնակիցներն են։ Նրանք հավաքել էին համապատասխանաբար 38.64 եւ 37.74 տոկոս քվեներ։ Հենց նրանք էլ կպայքարեն երկրորդ փուլում։