Ադրբեջանի իսրայելական լոբբիստը հեռանում է

Ադրբեջանի իսրայելական լոբբիստը հեռանում է
Մեր տունն Իսրայելն է կուսակցության առաջնորդ, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խորհրդարանական խմբակցության նիստից հետո հայտարարել է,որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Նա ասել է, որ տարաձայնություններ ունի վարչապետ Նաթանյահուի հետ՝ կապված Գազայի հատվածում իրավիճակին պետության արձագանքի հետ, որը նա բնութագրել է ահաբեկչության առջեւ կապիտուլյացիա։



Լիբերմանը կոչ է արել երկիրը չպահել անորոշության մեջ եւ արդեն նոյեմբերի 18-ին հայտարարել խորհրդարանի արտահերթ ընտրություններ:



-Թող քաղաքացիները որոշեն, թե որ քաղաքականությունն է ճիշտ,- ամփոփել է Լիբերմանը: Արժե հիշեցնել, որ անցած սեպտեմբերին Լիբերմանը հնգօրյա այցով գտնվել է Ադրբեջանում:



Իսրայելի կառավարական շրջանակներում նա հանդիսանում է Ադրբեջանի շահերի թիվ մեկ լոբբիստը: