Վարչապետը հույս ունի, որ կեսդարյա տարածքային վեճին վերջ կդրվի

Վարչապետը հույս ունի, որ կեսդարյա տարածքային վեճին վերջ կդրվի
Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն հույս ունի, որ Ռուսաստանի հետ ունեցած կեսդարյա տարածքային վեճը վերջապես կհանգուցալուծվի։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ այդ կերպ նաեւ կկնքվի հաշտության համաձայնագիր երկու տերությունների միջեւ, որը ֆորմալ առումով գոյություն չունի՝ սկսած Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո։ Վարչապետ Աբեն հայտարարել է, որ այս խնդիրները կարելի է լուծել միայն փոխադարձ վստահության մթնոլորտում։



«Նախագահ Պուտինի հետ մենք վերջ կտանք մոտ 70 տարի ձգվող այս խնդրին եւ վերջինիս հետեւանքները չեն կտակի մեր սերունդներին»,- իր խոսքում շեշտել է Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։