Բացարձակ մենամարտերի չեմպիոնը ինքնակենսագրական գիրք է գրում

Բացարձակ մենամարտերի չեմպիոնը ինքնակենսագրական գիրք է գրում
Բացարձակ մենամարտերի առաջնության չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը շուտով երկրպագուներին եւ ընթերցասերներին կներկայանա իր ինքնակենսագրական գրքով։ Այս մասին հայտարարել է մարզիկն իր ինստրագրամյան էջում։



Գիրքը համահեղինակային է, եւ Հաբիբն այն գրել է գրող Զաուր Կուրբանովի հետ համատեղ։ Գիրքը ընթերցողի սեղանին կհասնի արդեն նոյեմբերի 26-ին, Մոսկվայում տեղի ունենալիք բիզնես ֆորումի ժամանակ։ Ինքնակենսագրությունը կոչվում է «Հաբիբ-թայմ»։ Այժմ այն արդեն իջեցված է տպագրության։



Հաբիբն անկեղծացել է, որ գրքի աշխատանքների վրա ծախսվել է 2 տարի։ «Այն ժամանակ շատերն էին ասում, ինչու ես շտապում, նախ չեմպիոն դարձիր, հետո գիրք կգրես, բայց ես այն ժամանակ արդեն գիտեի, որ չեմպիոնի տիտղոս նվաճելու եմ»,- ասված է մարզիկի գրառման մեջ։