Հեղափոխությունը հասավ Ղարաբա՞ղ

Հեղափոխությունը հասավ Ղարաբա՞ղ
Նոյեմբերի 14-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույց:



Կազմակերպիչներից Ալեքսեյ Բալայանը ֆեյսբուքում մարդկանց կոչ է արել թոթափել վախը եւ միանալ ցուցարարներին: Ֆեյսբուքի իր էջում վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը կազմակերպիչներին մեղադրել է տարիներ շարունակ վարձակալած հողերի դիմաց վճարումներ չանելու մեջ, հիշեցրել, որ Ալեքսեյ Բալայանը մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության:



Ալեքսեյ Բալայանը հայտնի ազատամարտիկ, առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանի ասպետ Վլադիմիր Բալայանի որդին է: Արցախյան պատերազմի վետերան է ցույցի մյուս կազմակերպիչը՝ Գրիշա Միրզոյանը:



Լուսանկարը՝ Մարտակերտի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։