1 կգ-ը խորհրդանշող էտալոնը կփոխվի

1 կգ-ը խորհրդանշող էտալոնը կփոխվի

Չափ ու կշեռքների միջազգային բյուրոյում որոշում են կայացրել 1 կգ-ը խորհրդանշող էտալոնային քաշանմուշը, որը պահպանվում է սկսած 1889 թվականից։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ներկայումս 1 կգ-ի նմուշային օրինակը բաղկացած է պլատինա-իրիդիումային համաձուլվածքից, որը գտնվում է վակուումային անոթի մեջ։ Նոր էտալոնի հիմքում Կիբլայի բալանս սարքն է, որը իրենից ներկայացնում է կշիռներ, որոնք հավասարակշռվում են էլեկտրամագինսական դաշտերի օգնությամբ եւ թույլ են տալիս ավելի ճշգրիտ կերպով ստանալ քաշանմուշի օրինակ։ Փոփոխությունը տեղի կունենա Չափ ու կշիռնրի միջազգային բյուրոյի 26-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, 60 մասնակիցների ներկայությամբ, ովքեր նաեւ քվեարկելու են այս փոփոխության օգտին, այդ կերպ վավերական դարձնելով փոփոխությունը։