7 սխալ ԿԳ նախարարի գրառման մեջ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը։ Փաստորեն նախարարի գրառման հանդեպ ֆեյսբուքյան օգտատերերը չափազանց ուշադիր են, նույնիսկ ուղղագրությունն են ստուգում։ Ընդգծելով նախարարի թույլ տված վրիպակները՝ ֆեյսբուքյան օգտատեր Վահան Ազիզբեկյանը գրել է․
«7 սխալ ԿԳՆ-ի արված նյութի մեջ։ Ու ցավոք ինքը համարվում է Կրթության ու Գիտության նախարար»,- գրել է Ազիզբեկյանը։
Նշենք, որ նախարար Հարությունյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Արդարության համար նաև նշենք, որ նախարարի թույլ տված սխալները ավելի շատ նման են տեխնիկական վրիպակների, քան թե տառասխալների։

Կարծիքներ