Հայտնի է՝ որտեղ կառաջադրվի Արփինե Հովհաննիսյանը

Հայտնի է՝ որտեղ կառաջադրվի Արփինե Հովհաննիսյանը
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջադրման հարցը որոշված է։ Մեր տեղեկություններով՝ նա կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում։ Նշենք, որ մամուլում այս օրերին գրվում էր, թե նա դեմ է եղել ռեյտինգայինով առաջադրվելուն, բայց նրա համար գտել են միջին մի լուծում։ Հովհաննիսյանն քարոզարշավի ընթացքում կայցելի Լոռու մարզ, կօգնի թիմին, բայց կոչ կանի լոռեցիներին իրենց ձայնը տալ այդ տարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված մյուս ռեյտինգային թեկնածուներից որևէ մեկին, ոչ՝ իրեն։ Այս պահին հայտնի է, որ Լոռու մարզից որպես ռեյտինգային թեկնածու կառաջադրվի նաև ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ծնունդով հենց այդ մարզից է։ Թերևս նա էլ կլինի այս մարզում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուն։



Արփինե Հովհաննիսյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում չցանկացավ այս պահին հստակ բան ասել այս թեմայով։ Միայն նշեց․ «Ցուցակները կներկայացվեն առաջադրման ԿԸՀ, կիմանաք, իսկ թե ինչ, ինչպես և ինչու, այդ մասին կխոսեմ պատշաճ ժամանակին»։