Լրատվադաշտն են թուլացնում, թե իրենց կազմն են ուժեղացնում (տեսանյութ)

Լրատվադաշտն են թուլացնում, թե իրենց կազմն են ուժեղացնում (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետն է: Առաջինը հայտարարված ժամից մոտ մեկ ժամ ուշ ԿԸՀ ներկայացավ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:



Արդեն տեղեկացրել էինք, որ ՔՊ ցուցակում են ներգրավվել մեծ թվով լրագրողներ ու հաղորդավարներ, ուստի Կոստանյանին հարցրինք, թե ինչ նպատակ ունի նման թվով լրագրողներ ու խմբագիրներ ներգրավելը, պատասխանեց, որ երկար տարիներ լուսաբանել են ոլորտը և պատկերացնում են այն։