Պայթյուն ադրբեջանական էլեկտրակայանում

Պայթյուն ադրբեջանական էլեկտրակայանում
Սամուխի էլեկտրակայանում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Այս պահի դրությամբ հայտնի է, որ մեկ տուժած անձ՝ էլեկտրահարում եւ չորրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ հոսպիտալացվել է Գյանջայի կենտրոնական հիվանդանոցում:



«Ազերէներժի» ՊՓԲԸ-ից Թուրան գործակալությանը հաստատել են, որ պատահար է տեղի ունեցել, բայց խոստացել են համընդգրկուն տեղեկատվություն տարածել ավելի ուշ: Երեկ հրդեհ էր բռնկվել Բաքվի Շուվելյան արվարձանի ՊՇԷԿ-ում: