Պլանավորում է ընդլայնել իր ներկայությունը տիեզերքում

Պլանավորում է ընդլայնել իր ներկայությունը տիեզերքում
Չինաստանի պաշտպանության նախարարությումը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը տիեզերքում եւ դրա համար ստեղծելու է ռազմավարական նշանակության ռազմական ավիացիա, որը իր ստանդարտներով չի զիջի համաշխարհային ստանդարտներին։ Այս չափազանց հավակնոտ պլանը ավարտվելու է մինչեւ 2050 թվականը եւ ապահովելու է Չինաստանի մշտական ներկայությունը տիեզերական տարածությունում։ Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականին։ Առաջին փուլի ընթացքում ստեղծվելու են անհրաժեշտ բազան եւ ենթակառուցվածքները։ Այս փուլը տեւելու է 15 տարի, որից հետո արդեն սկսվելու է ռազմաօդային եւ ռազմատիեզերական զինանոցի թարմացումն ու գերարդիականացումը։ Արդեն դարի կեսերին Չինաստանը հավակնություն է ներկայացնելու դառնալու գերտերություն գերարդիական հնարավորություններ ունեցող ավիացիայով։