Հայտնի է «Մենք»-ի առաջին հնգյակը․ ցուցակում է նախկին գլխավոր դատախազը

Հայտնի է «Մենք»-ի առաջին հնգյակը․ ցուցակում է նախկին գլխավոր դատախազը
«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից ձեւավորված «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գլխավորելու է Արամ Սարգսյանը։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ դաշինքի առաջին հնգյակը, որի դասավորությունը հնարավոր է փոխվի։



Այսպիսով, ինչպես տեղեկացրինք, դաշինքը կգլխավորի Արամ Սարգսյանը, այնուհետեւ «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը, ինչպես նաեւ նախկինում գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը։



Բորիս Նազարյանը Վազգեն Սարգսյանի եւ Արամ Սարգսյանի մտերիմներից էր, աշխատել է Արարատի մարզի դատախազ, եղել է վարչապետի խորհրդական։



Հիշեցնենք նաեւ, որ այսօր վերջին օրն է ԿԸՀ առաջադիմումները ներկայացնելու։ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։