Մելանյա Թրամփը կոչ է արել աշխատանքից ազատել Բոլթոնի օգնականին

Մելանյա Թրամփը կոչ է արել աշխատանքից ազատել Բոլթոնի օգնականին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփ կոչ է արել ախատանքից ազատել Միրա Ռիկարդելին, ով հանդիսանում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի օգնականը։  Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, Ռիկարդելը այլեւս չի կարող ունենալ Սպիտակ տանը աշխատելու պատիվը։ NBC News-ը այս քայլը գնահատում է որպես առնվազն տարօրինակ եւ աննախադեպ։ The Wall Street Journal-ն էլ գրում է, որ խնդիրները սկսվել են այն պահից, երբ Մելանյա Թրամփի Աֆրիկա կատարած այցի ժամանակ Սպիտակ տան աշխատակիցները վիճել են Միրա Ռիկարդելի հետ։ Տիկին Թրամփը իր կոչի մեջ նաեւ շեշտել է, որ Ռիկարդելը հանդիսանում է նախագահի դեմ հրապարակումների աջակիցներից մեկը։ The Wall Street Journal-ը մանրամասնում է, որ առաջիկայում նախագահ Թրամփն իրոք կարող է աշխատանքից ազատել ինչպես Ռիկարդելին, այնպես էլ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին, ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենին։