Շուրջ 2000 քաղաքացի դիմել է պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար

Շուրջ 2000 քաղաքացի դիմել է պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար
Մեր տեղեկություններով՝ մոտ 2000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու համար։ Սա ենթադրում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 9-10 կուսակցություն։



Նշենք, որ անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. 1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, 2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից, 3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին եղած լինի միայն Հայաստանի քաղաքացի: