Նորաստեղծ ՔՈ-ն կմասնակցի ընտրություններին

Նորաստեղծ ՔՈ-ն կմասնակցի ընտրություններին
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․





1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյտինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։





2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։





3. Մասնակցել խորհրդարանական ընտրություններին։