Կոռուպցիան նման է ժանգի, որը ոչնչացնում է ամեն ինչ․ Ալեքսանդր Լուկաշենկո

Կոռուպցիան նման է ժանգի, որը ոչնչացնում է ամեն ինչ․ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հիշեցրել է իր չինովնիկներին, որ կոռուպցիան անթույլատրելի պետք է լինի նրանց համար։ Նա ասել է, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից խոսել է այս մասին ու պայքարել երեւույթի դեմ, եւ այդպես էլ շարունակելու է անել ոչ թե ցույց տալու համար, որ այդքան հզոր է, այլ որովհետեւ հասկանում է, որ կոռուպցիան ոչնչացնում է ամեն ինչ։



Լուկաշենկոն կոռուպցիան համեմատել է ժանգի հետ եւ հավելել, որ եթե հարկ լինի, տասնյակ ու հարյուրավոր պաշտոնյաների կուղարկի ճաղերի հետեւ, սակայն չի հաշտվի երեւույթի հետ։ «Ավելի լավ է ապրել աղքատ, սակայն ազատության մեջ»,- ամփոփել է Բելառուսի նախագահը։