«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի «Մենք» դաշինքը

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի «Մենք» դաշինքը
Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը։ Թեպետ ասում են՝ այս հարցը դաշինքում «օրախնդիր» չէ, կարող է գլխավորել նաեւ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանը, սակայն երկու ուժերն առաջնորդվում են այն սկզբունքով, թե ինչպես կարող են ընդհանուր ցանկով հնարավորինս շատ ձայներ բերել։



Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ եւ հաջորդական հերթականությամբ, այսինքն՝ եթե առաջինը «Հանրապետություն»-ից է, երկրորդը կլինի «ԱԴ»-ից ու այսպես շարունակ։ «Հանրապետության» առաջին եռյակում են Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Գեղամ Հարությունյանը, «դեմոկրատներում»՝ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը եւ Նարեկ Այվազյանը։ Ի դեպ, «ԱԴ»-ի քվոտայով կառաջադրվի նաեւ Հ2-ի լրագրող Ալինա Օրդյանը։