Որ քաղաքներն են ամենաշատը կախված տուրիզմից

Որ քաղաքներն են ամենաշատը կախված տուրիզմից
Մեքսիկական Կանկունը հանդիսանում է մոլորակի՝ տուրիզմից ամենամեծ կախումն ունեցող քաղաքը։ Այս մասին տեղեկանում ենք Տուրիզմի եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի հրապարակած զեկույցից։ Համաձայն այդ զեկույցի, Կանկունի ՀՆԱ ուղիղ կեսը հիմնված է տուրիզմի ոլորտի վրա։ Իսկ տուրիստների 63 տոկոսն ամերիկացիներն են։



Վերջին շրջանում ակտիվացել են նաեւ արգենտինացիները եւ կանադացիները։ Երկրորդ տեղում Մարաքեշն է, որի ՀՆԱ 30,2 տոկոսը հիմնված է տուրիզմի վրա։ Այստեղ էլ վճռական է ֆրանսիացի տուրիստների դերակատարությունը։ Ամեն երրորդ տուրիստը Մարաքեշում ֆրանսիացի է։ Եռյակը եզրափակում է Մակաոն։ Այս քաղաքի համար տուրիզմը հանդիսանում է ՀՆԱ 29,3 տոկոսը։ Հնգյակում են նաեւ Օրլանդոն եւ Անթալիան։