ԱԱԾ-ին առնչվող հայտարարությունն արել է հուզական վիճակում

ԱԱԾ-ին առնչվող հայտարարությունն արել է հուզական վիճակում
Երեկ մենք հոդված էինք հրապարակել Չարենցավանի թիվ 3 դպրոցի տնօրենի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որտեղ դպրոցի տնօրեն Լուսինե Կարապետյանը մեզ հայտնում է, որ Կոտայքի փոխմարզպետն իրեն սպառնացել է, իսկ ԱԱԾ-ից էլ իր եղբորն են կանչել և սպառնացել։ [«Փոխմարզպետը սպառնում է տնօրենին, ԱԱԾ-ն էլ՝ տնօրենի եղբորը»](https://www.hraparak.am/posts/5be95f8dcdd1fe19e00f665a/%D6%83%D5%B8%D5%AD%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A1%D5%AE%D5%B6-%D5%A7%D5%AC-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%B8%D6%80%D5%A8?fbclid=IwAR1x8kueuRgbegfQ8-MOSqh44Ijj8w7B8Mm1ehZfFf2PeGdcWh3vBkKXY7Y) վերտառությամբ մեր հոդվածը, պարզվում է, մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ մարզպետարանում, թե՛ իրավապահ համակարգում։ Այսօր արդեն մեզ հետ կապվում է Կարապետյանի եղբայրը՝ Գևորգ Կարապետյանը, ով ատամնաբույժ է, և հայտնում, որ թյուրիմացություն է եղել, իրականում իրեն չեն հրավիրել ԱԱԾ և սպառնացել, ընդամենը քույրը լսել է իր գիշերվա խոսակցությունն ընկերների հետ, որ եթե այս ակցիաները շարունավեն, հնարավոր է՝ ԱԱԾ-ն սկսի զբաղվել իրենով, ինչից էլ նման եզրակացություններ է արել ու հետո դա արտահայտել մեզ հետ զրույցում։



«Ուզում եմ ասել, որ թյուրիմացություն է եղել, քրոջս՝ Լուսինե Կարապետյանի հետ կապված հարցով ԱԱԾ աշխատակիցների հետ ես որևէ շփում ու խոսակցություն չեմ ունեցել, հետևաբար նաև չեն սպառնացել կամ ահաբեկել։ Ենթադրում եմ, որ քույրս մամուլի հետ զրույցում ԱԱԾ-ին առնչվող հայտարարությունն արել է հուզական վիճակում»,-մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Կարապետյանը։