Ալեքսիս Օհանյանի գաղտնիքը բացահայտվել է

Ալեքսիս Օհանյանի գաղտնիքը բացահայտվել է
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, նախօրեին տեղեկացրել է, որ ունի գաղտնի հայկական նախագիծ, որը կներկայացնի։ Եվ ահա գաղտնիքը բացահայտված է, ծրագիրը՝ ներկայացված, որը շատ հայկական էր լինելու, ըստ Օհանյանի։ Ըստ այդմ, Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով հայկական բրենդիի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: Ֆեյսբուքյան իր էջում Օհանյանը ներկայացրել է հայկական բրենդիի իր արտադրությունը, նշելով, որ առաջին թողարկումը լինելու է բաղկացած 2400 շշից, որոնք կարելի է գնել shakmatbrandy.com կայքի միջոցով։ «Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին: «Շախմատ»-ը 23-ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կովկասյան փայտյա տակառներում, որոնք նրան յուրահատուկ համ են տալիս: «Շախմատը»-ն առաջարկում է համերի առատություն, ներառյալ՝ չորացրած մրգերի (չիր, չամիչ), ընկույզի, մեխակի, ծխախոտի, մեխակի, վանիլ, կաղին և մի փոքր սև պղպեղի։ Այն պրեմիում դասի հայկական բրենդի է։ Ի դեպ Ալեքսիս Օհանյանը հայտնի թենիսիստուհի Սերենա Վիլյամսի ամուսինն է։