Հյուսիսկորեական նավակներ են հայտնվել Ճապոնիայի ափերի մոտ

Հյուսիսկորեական նավակներ են հայտնվել Ճապոնիայի ափերի մոտ
Սկսած այս տարվա աշնան սկզբից, Ճապոնիայի ափերի մոտ հայտնվել են մոտ 90 ձկնորսական նավեր, որոնք ամենայն հավանականությամբ նավարկել են Հյուսիսային Կորեայից։ Այս մասին գրում է Japan News-ը՝ վկայակոչելով մերձափնյա անվտանգության ծառայության հրապարակած տվյալները։



Նավակներում հայտնաբերվել են 12 մահացած ձկնորսների։ Անցյալ տարի Ճապոնիա հասած նավակների թիվը եղել է 59։ Նավակների թվի աճը կարող է պայմանավորված լինել Փհենյանի կողմից ձկնորսության ակտիվացմամբ։ Ընդ որում Փհենյանը փորձում է ծովամթերքի մագքսանենգ առեւտուր անել եւ այդ կերպ ավելի մեծ քանակությամբ արտարժույթ ձեռք բերել։ Բանն այն է, որ սանկցիաները արգելում են պետություններին օրինական ճանապարհով Հյուսիսային Կորեայից գնել ծովամթերք։