Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատել է իր ֆրանսիացի պաշտոնակցին

Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատել է իր ֆրանսիացի պաշտոնակցին
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լը Դրիանին, այն բանի համար, որ անվայել ատահայտություններ է թույլ տվել իրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։



«Ֆրանսիայի ԱԳ նախարարը նախ եւ առաջ չափն անցել է։ Նա պետք է հասկանա, թե ինչպես է պետք վերաբերվել սուվերեն պետության նախագահի հետ։ Բացի այդ նա չպետք է իր երկրի ղեկավարին խառնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։



Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը քաղաքական խաղեր է խաղում լրագրող Հաշուքջիի սպանության գործի հետ։ Չավուշօղլուն նաեւ ասել է, որ իրենք կիսվել են իրենց ունեցած տեղեկություններով Արեւմտյան պետությունների ղեկավարների հետ եւ Արեւմուտքի ազնվությունը կերեւա առաջիկա կնքված գործարքներից։