Կանադան հաստատում է՝ լրագրողի սպանության ձայնագրությունը կա

Կանադան հաստատում է՝ լրագրողի սպանության ձայնագրությունը կա
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ կապված աուդիոձայնագրությունը իրական է եւ կանադական հատուկ ծառայությունները ծանոթացել են այդ ձայնագրության բովանդակությանը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։



«Կանադական հատուկ ծառայություններն այս գործով ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում թուրք գործընկերների հետ Կանադան լիովին ծանոթացել է այն ամենի հետ, ինչ փոխանցել է Թուրքիան»,- ասել է վարչապետ Թրյուդոն՝  Փարիզում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով։



Նա նաեւ հավելել է, որ խոսել է այս հարցով նաեւ Էրդողանի հետ մի քանի շաբաթ առաջ եւ նաեւ Փարիզ իր այցի ընթացքում խնդրո առնչությամբ կարճ քննարկում ունեցել է նրա հետ։ Թրյուդոն երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ լրագրողի սպանության հետաքննության գործում ունեցած հաստատակամության համար։ Կանադայի վարչապետը նաեւ ասել է, որ կշարունակեն գործակցել այս խնդրով գործընկերների հետ եւ նաեւ կխոսեն հետագա անելիքների մասին նաեւ Սաուդյան Արաբիայի հետ։