Ալեքսեյ Նավալնիին արգելել են լքել Ռուսաստանի տարածքը

Ալեքսեյ Նավալնիին արգելել են լքել Ռուսաստանի տարածքը
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն թույլ չեն տվել դուրս գալ Ռուսաստանի տարածքից։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Ըստ գրառման, նոյեմբերի 13-ին նա ժամանել է Մոսկվայի օդանավակայան, որպեսզի մեկնի Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, որտեղ Եվրոպական դատարանի որոշումն էր հրապարակվելու իր գործի հետ կապված, սակայն սահմանապահն ասել է, որ իրեն արգելված է դուրս գալ երկրի տարածքից։



«Ինչ-որ գրություն կա, որ ինձ արգելվում է լքել Ռուսաստանի տարածքը, սակայն թե ինչու, բացատրություն չկա»,- գրել է Նավալնին։