Գրավոր նամակ՝ ի պատասխան նախարարի բանավոր զգուշացման

Գրավոր նամակ՝ ի պատասխան նախարարի բանավոր զգուշացման
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը երեկ իր ֆեյսբուքյան էջում բանավոր զգուշացում էր հղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ մասնավորապես գրելով․ «Հայտարարում եմ բանավոր զգուշացում ՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված»:



Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա նամակ է գրում նախարարին եւ խնդրում է իրեն տրամադրել հիմքեր, թե երբ է նման գործնեությամբ զբաղվել․ «Երեւի իրենք գիտեն դրա մասին»,- ասում է Կիրակոսյանն, ով իր նամակում նաեւ հանդիպում է խնդրում նախարարի հետ, որպեսզի պարզաբանեն իրավիճակը։



Հնարավոր համարո՞ւմ է, որ նախարարի կողմից սա նախաքարոզչական քայլ էր ընտրություններից առաջ․ «Ես ոչինչ չեմ ենթադրում եւ այդ իմաստով ոչինչ չեմ կարող ասել»։



Բայցեւայնպես ունի՞ քաղաքական համակրանքներ, գուցե դրանց մասին է բարձրաձայնել աշխատակիցների մոտ․ «Քաղաքական համակրանքներ չունեմ եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ միայն իմ աշխատանքային պարտականությունների կատարմամբ»,-ասաց Կիրակոսյանն ու բացառեց, որ իր կողմից թեկուզ ակամա կարող էր քարոզչություն արվել։



Մանրամասները՝ թերթի վաղվա համարում։