«Իրավունք». Գեւորգ Կոստանյանը փոշմանել է. նրա ախորժակը բացվել է

«Իրավունք». Գեւորգ Կոստանյանը փոշմանել է. նրա ախորժակը բացվել է
«Իրավունք» թերթը գրում է. «Այս պահից սկսած, երբ ուշացած ու հանկարծակի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեռւորգ Կոստանյանը որոշեց դառնալ «հեղափոխական» ու սատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռ նաեւ սկսեց լուրեր տարածել, թե ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել ու մտադիր է այն ընդունել:



Սակայն, քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գ. Կոստանյանը փոշմանել է: Նա ոչ ավել, ոչ պակաս աչք է դրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի վրա:



Այսպիսի որոշմանը նպաստել է նաեւ այն, որ վերջնականապես ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության կամուրջներն այրվեցին, եւ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար ԱՐտակ Զեյնալյանը կհայտնվի «Ազատ դեմոկրատների» եւ «Հանրապետություն» կուսակցության ձեւավորած «Մենք» դաշինքում:



Ի դեպ, ասում են, որ Կոստանյանն իր այս նպատակն իրագործելու համար Նիկոլ Փաշինյանի մոտ լուրջ միջնորդ ունի»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_