Զրույցի արդյունքում ծնված մտքեր

Զրույցի արդյունքում ծնված մտքեր
Մեր մշտական ընթերցող եւ հեղինակ Մարտին և Արամայիս Ասլանյաններ եղբայրները նախօրեին այցելել են սիրելի վարպետին՝ Երվանդ Մանարյանին։ Զրույցի եւ քննարկումների արդյունքում, երբ խոսք է գնացել Շառլ Ազնավուրի մասին, վարպետը ռեպլիկ է արել, Ասլանյանները գրի են առել այն․



«Շառլ Ազնավուրի արվեստի՝ երգերի, կատարումների պարզությունն ու զուլալությունը ընկալել և իրենով է արել ամբողջ աշխարհը:



Արդեն, երբ Ազնավուրի ոգին հավերժության ուղեծրում է, նրան հիշելը, լսելը, դիտելը չպետք է սահմանափակվի ազգային չափանիշերով: Ազնավուրի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես պետք է լինի պարզ:



Հայաստանում Ազնավուրի հավերժությունը փաստող վկայությունները ստեղծվեցին նրա աչքի առաջ: Տեսավ՝ անհանգիստ հայացքին հանգստություն իջավ:



Խախտել այդ հանգստությունը՝ մեղք է»:



Երվանդ Մանարյան



Հայաստանի Հանրապետության



ժողովրդական դերասան



«Ուզում ես զարմանալ, բայց չես զարմանում, թե ինչու է կյանքի կոչվել «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու հանրային քննարկում կոչվող անհեթեթությունը: Այս գործընթացը ընդունենք որպես սոցիոլոգիական հարցո՞ւմ՝ ինչպես է հանրությունը մեկնաբանում «մշակութային արժեք» միտքը: Պարզվում է, որ գավառամտության քսանամյա վարժանքը նաև քաղաքակրթական լուրջ անկումի է բերել»:



**Մարտին և Արամայիս Ասլանյաններ**



**Ճարտարագետ-նախագծողներ**