Պուտինը Շոյգուից պահանջել է զեկուցել Թեհրան և Բաքու կատարած այցերի մասին

Պուտինը Շոյգուից պահանջել է զեկուցել Թեհրան և Բաքու կատարած այցերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում խնդրել է ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուին զեկուցել Իրան և Ադրբեջան կատարած իր այցերի արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Շոյգուն այցելել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան և բանակի հրամանատար Բաղերիի հետ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Պուտինը ՌԴ ԱԽ քարտուղարի միջոցով խնդրանք է փոխանցել Իրանի ղեկավարությանը՝ Իսրայելի վրա հնարավոր հարձակման ժամանակ զերծ մնալ խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Թեհրանն, իր հերթին, Ռուսաստանից խնդրել է ՀՕՊ համակարգեր, որոնց մատակարարումն, ըստ նույն հրապարակումների, արդեն սկսվել է:

Նախօրեին էլ Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Հանդիպումների ընթացքում, ինչպես անձամբ Շոյգուն է մանրամասնել լրագրողներին, քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, անդրադարձ եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին: Ռուսաստանն աջակում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել էր ՌԴ ԱԽ քարտուղարը: