Պաշտոնը քաղցր բան է
Է՛լ սեփական խոսքից ու խոստումներից են հրաժարվել։ Է՛լ նվիրված թիմակիցներին են խաբել։ Ամեն ինչ ուղղված է եղել նրան, որ Սերժ Սարգսյանը չհեռանա, իսկ ՀՀԿ-ն դառնա սովետական Կոմկուսի նման կուսակցություն, որին չի սպառնում ընտրություններում պարտությունը։ Հիմա իշխանության ղեկին հայտնվել են երիտասարդ մարդիկ, որոնք, թվում է, պետք է կառչած չլինեն աթոռներից եւ պետք է նման եռանդով չձգտեին իշխանության։ Բայց բոլոր փաստերը վկայում են, որ նրանք եւս գնում են հների ճանապարհով։
Այն, թե ինչ ագահությամբ նրանք սկսեցին բաշխել պետական պաշտոնները, եւ թե ովքեր հայտնվեցին այդ պաշտոններին, վկայում է այն մասին, որ նպատակը ոչ թե երկրի վիճակը բարելավելն է, ոչ թե ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելը, այլ իշխանական լծակներին տիրապետելը։ Հակառակ դեպքում կադրային կոտորած չէին անի, «զեբրաների» վրա պառկածներին, փողոց փակածներին ու Գյումրիից քայլածներին պաշտոններ չէին բաշխի։ Երբ 24 կամ 28 տարեկան պատանին մարզպետ ու նախարար է նշանակվում, դա երկրին ոչ մի լավ բան չի խոստանում։
Կարծիքներ