ՀԱՊԿ 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում

ՀԱՊԿ 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում
ՀԱՊԿ նախագահությունը Ղազախստանից փոխանցել է կառույցի անդամ հաջորդ պետությանը՝ Ղրղզստանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ հաջորդ տարի ՀԱՊԿ նիստը տեղի կունենա Ղրղզստանում։



Հիշեցնենք, որ այսօր, նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները։