Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում հուլիսի 3-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: