ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով
Եթե տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունն արգելում էր երգիչ Էմին Դավիդովի տեսահոլովակների ցուցադրությունը միայն այն բանի համար, որ նա համասեռամոլ է՝ պատճառաբանելով, թե իրենք միայն որակյալ երգեր են հեռարձակում, իսկ Դավիդովն իր տանը հյուրընկալում էր լրագրողների և դժգոհում, որ այդ արգելքն իր համասեռամոլ լինելու պատճառով է, այլ ոչ թե տեսահոլովակների վատ որակի, ապա երեկ ՝ 07.11.2018թ. «Առավոտ Լուսո» հաղորդաշարի 2 ժամ 7-րդ րոպեից սկսած ցուցադրվեց մի երգի տեսահոլովակ, որտեղ մազածածկ դեմքով՝ մորուքով, բայց միաժամանակ փարթամ կրծքերով կիսակին ու կիսատղամարդ երգիչը երգի միջոցով իր տեսակն էր բարձրաձայնում: Իհարկե, նուրբ մոտեցում է Հ1-ի կողմից, բայց կարելի է արձանագրել, որ առաջին քայլն արված է, որին հավանաբար կհաջորդեն ԼԳԲՏ-ների մասին պատմող մուլտֆիլմերը, ֆիլմերը,...



Հ1-ով նման տեսահոլովակի ցուցադրությունը կանխատեսելի էր, դեռևս 28.09.18 –ին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ կազմակերպված «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ, երբ բանախոսներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը խնդրո առարկա համարելով Հ1-ի բովանդակությունը, նշեց, որ անկախ մարդկանց որևիցէ հատկանիշից, այդ թվում նաև ներառելով սեռական տարբեր կողմնորոշումները, չպետք է սահմանափակված լինի մարդկանց արտահայտման, Հ1-ի տեղեկատվության կամ կարծիքների արտահայտման ազատությունը: Եվ այս դիտարկմանը հաջորդեց կարծես թե նախապես կազմակերպված շոուն, երբ տրանսգենդեր անձը նախ ներկայացնելով իր տեսակը՝ դժգոհություն հայտնեց Հ1-ի հաղորդավար Էրիկ Անթառանյանի հրավերով իր մասնակցությամբ նկարահանված և այդպես էլ եթեր չհեռարձակված հաղորդման վերաբերյալ: Իսկ արդեն վերջերս էլ համացանցը ողողված էր հենց այդ տրանսգենդեր անձի և ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանի հետ նկարներով:



Երբ Սաքունցը բարձրաձայնում է մարդու իրավունքներից բխող հարցեր ու անդրադառնում ԼԳԲՏ-ի իրավունքներին, հարկ է ուշադրության արժանացնել նաև ավանադական կողմնորոշմամբ՝ հետերոսեքսուալ անձանց ցանկությունները, արդյո՞ք որևէ մեկը ցանկություն ունի տեսնելու մեկ այլ անձի ոչ նորմալ սեռական կողմնորոշման դրսևորումները հեռուստատեսությամբ, և միգուցե Հ1-ը հարցում անցկացնի հեռուստադիտողների շրջանում և ըստ վիճակագրության հեռարձակի նման տեսահոլովակներ՝ հարգելով քաղաքացիներից գանձվող հարկերը:



**Նարա Մարտիրոսյան**