Վիրահատությամբ հեռացրել են նորածնի չորս ավելորդ վերջույթները

Վիրահատությամբ հեռացրել են նորածնի չորս ավելորդ վերջույթները
Հնդկաստանի Մեգհալայա նահանգում իրականացվել է յուրատեսակ բարդ վիրահատություն։ Յոթամսական ծնված նորածնից հեռացրել են չորս ավելորդ վերջույթներ, որոնք կոչվում են նաեւ պարազիտ-երկվորյակ վերջույթներ։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։



Նորածինը եղել է աղջիկ։ Նա ունեցել է երկու զույգ ոտքեր եւ երկու զույգ ձեռքեր։ Բժիշկները հայտարարել են, որ նորածինն, այսպես ասած, ծնվել է իր պարազիտ երկվորյակի հետ միաձույլ եւ անհրաժեշտ են վիրահատական միջամտություններ՝ մանկանը իր պարազիտ երկվորյակից ազատելու համար։



Մասնագետները նշել են, որ ներարգանդային զարգացման փուլում մանկան սաղմը, դեռ էմբրիոն վիճակում կուլ է տվել իր երկվորյակին եւ արդյունքում ծնվել է նման երեխա։ Վիրահատող վիրաբույժը նշել է, որ վիրահատությունն անցել է հաջող, սակայն եղել է բավական բարդ, քանի որ պարազիտ երկվորյակը օգտագործել է հիմնական կենսական օրգաններն իր զարգացման համար։