Լրագրող են սպանել

Լրագրող են սպանել
Մինչ քաղաքակիրթ աշխարհում չեն դադարում քննարկումները ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ կապված, հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայում, անմարդկային կտտանքների ենթարկելուց հետո սպանվել է մեկ այլ լրագրող՝ Թըրքի բին Աբդուլ-Ազիզ ալ Ջազերին։ Այս մասին հայտնում է Son Dakika պարբերականը։



Ըստ հրապարակման, ալ-Ջազերը թվիթերյան միկրոբլոգ էր վարում, որտեղ տեղեկացնում են Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ այն անօրինությունների մասին, որոնք կատարում էր կառավարությունն ու թագավորական ընտանիքը։ Ալ-Ջազերին հայտնաբերել էին Դուբայում եւ տեղափոխել Սաուդյան Արաբիա, որտեղ էլ բանտարկել էին։