Կարծում եմ, Պուտինը Հայաստանից կվերցնի Գխավոր քարտուղարի պաշտոնը․ Աղասի Ենոքյան

Կարծում եմ, Պուտինը Հայաստանից կվերցնի Գխավոր քարտուղարի պաշտոնը․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ վաղը Աստանայում  ՀԱՊԿ խորհրդի  գագաթնաժողովին, որի ժամանակ քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հօգուտ Հայաստանի պաշտոնավարման շարունակության չի  լուծվի։



 Հարցին, թե ՌԴ-ն, այնուամենայնիվ, այնուամենայնիվ, կփոխանցի՞ այդ պաշտոնը Բելառուսին  և չի  մոռանա՞ Խաչատուրովի սկանդալով հասցված վիրավորանքը, թե՞ կպաշտպանի Երևանին,  Աղասի Ենոքյանը պատասխանեց․  «Վիրսվորանքը քաղաքական կատեգորիա չէ, ավելին՝ հաջողակ քաղաքական գործողություն մակածելու համար այն հաճախ կարելի է իմիտացնել։ Այս դեպքում Ռուսաստանը պարզապես ցույց է տալիս, որ նախկին ԽՍՀՄ տարածքում որոշողը ինքն է, եւ ոչ թե տարբեր հապկների ու ապհների անդամ «սուվերեն» պետությունները։ Կարծում եմ, Պուտինը Հայաստանից կվերցնի Գխավոր քարտուղարի պաշտոնը «



Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին  Յուրի Խաչատուրովին վաղաժամկետ  այս պաշտոնից ազատելուց հետո, հայկական կողմը մի քանի անգամ, նաև Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մակարդակով բարձրաձայնեց, որ Հայաստանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականը՝ ուղիղ ՀԱՊԿ կանոնադրությամբ ամրագրված 3 տարի ժամկետով, Բելառուսը չի թաքցնում, որ ցանկանում է փոխարինել Հայաստանին,թեպետ ԱԳՆ խոսնակի   մակարդակով  Բելառուսի թեկնածու ունենալը  հերքվել էր։ Սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել էր, որ  դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության  երեք հնարավոր տարբերակ:  



_Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը_