Ի հայտ է եկել թագավորի ապօրինի դուստրը

Ի հայտ է եկել թագավորի ապօրինի դուստրը
Դատարանը որոշում է կայացրել Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-ին պարտավորեցնել հանձնելու ԴՆԹ փորձանմուշներ՝ հնարավոր ապօրինի դստեր հայրությունը որոշելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։ Ըստ հրապարակման, բելգիացի նկարչուհի Դելֆինա Բոյելը հայտարարել է, որ հանդիսանում է բարոնուհի Սիբիլ դե Սելի-Լոնգշանի եւ նախկին թագավոր Ալբերտ 2-րդի ապօրինի դուստրը։ Նկարչուհին սկսած 2013 թվականից պահանջում է, որպեսզի դատարանը նման որոշում կայացնի եւ հինգ տարվա պայքարից հետո հասել է հաջողության։ Նկարչուհին պատմել է, որ իր մայրը՝ բարոնուհի Սիբիլ դե Սելի-Լոնգշանը եւ նախկին թագավորը սիրային կապի մեջ են եղել, որը շարունակվել է 1966-84 թթ։ Բարոնուհին իր հերթին պարզաբանել է, որ հակաբեղմնավորիչներ չի օգտագործել, քանի որ եղել է վստահ, որ չի կարողանա երեխաներ ունենալ։ Դելֆինան ծնվել է 1968 թվականին, եւ իմացել է, թե ով է հայրը, երբ լրացել է  18 տարին։ Նախկին թագավոր Ալբերտ 2-րդը հերքում է, որ արենակցական կապ ունի նկարչուհի Բոյելի հետ։