ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածություն կքննարկվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածություն կքննարկվի
ՌԴ նախագահի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ վաղը Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները փակ ռեժիմում կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու հարցը:



Կա երեք տարբերակ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների վերապահում նրա տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Սեմիրիկովին՝ մինչեւ 2020թ. մայիս, այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակում կամ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակում՝ ինչպես պնդում է Հայաստանը: «Դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունվի»,- ամփոփել է ՌԴ նախագահի օգնականը: