Գործարկվել են Ս-300 համակարգերը

Գործարկվել են Ս-300 համակարգերը
Սիրիայում ռուս մասնագետները ավարտել են Ս-300 ԶՀ համալիրների տեղակայման եւ գործարկման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Զենիթա-հրթիռային համակարգերը այսպիով պատրաստ են լիարժեք գործարկման եւ գտնվում են մարտական վիճակում։ Լրատվամիջոցը նշում է, որ ռուս մասնագետներն արդեն գտնվում են Ռուսաստանում։ Այս փուլում, ըստ հաղորդման, իրականացվելու է սիրիացի մասնագետների ուսուցումը, որով համակարգերը կշահագործվեն արդեն սիրիացի զինվորականների կողմից։